2010 թվականին կողմ չքվեարկեիք «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքին, որտեղ ասում էիք, որ Սոթքից այն կողմ Ադրբեջանական Հանրապետություն է։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին:
«Եթե այդպես էր, ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանն ասում, որ Աղդամը մեր հայրենիքը չէ: Եթե այդպես էր, ինչու էր ողջ բանակցային գործընթացի մասին փաստաթղթերը սկսում, որ բանակցային գործընթացի նպատակն է Ադրբեջանի յոթ շրջանները Ադրբեջանի հսկողությանը վերադարձնելը: Ինչո՞ւ էր այդպես»,- ասաց վարչապետը: