Խնդիրը բացարձակապես խաղաղության պայմանագրի մասին չէ և չի կարող լինել, բայց ես ասել եմ նաև, որ Սահմանադրությունը, ֆունդամենտալ փաստաթուղթ լինելով, առաջին հերթին ներքին կյանքի կազմակերպման համար է, բայց այն կարգավորում է նաև արտաքին հարաբերությունները, և ցանկացած Սահմանադրություն ունի նաև արտաքին ազդեցություն, ո՞վ է ժխտում: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին, թե շահարկումներ կան, որ նոր Սահմանադրության մասին վարչապետի հայտարարությունը կոչված է եղել սպասարկելու օտար ուժերի պահանջը:
«Մենք խոսում ենք Ադրբեջանի և Թուրքիայի մասին, բայց, ընդհանուր առմամբ, մենք պետք է արտաքին աշխարհի հետ հարաբերությունների մասին մտածենք նոր պայմաններում, որովհետև աշխարհում ոչ մի բան այլևս այն չէ, ինչ եղել է այս՝ գործող Սահմանադրության ընդունման պայմաններում: Ոչ մի բան այն չէ, ոչ մի արտաքին հարաբերություն այն չէ»,- ասաց նա և նշեց, որ խոսքը միայն Հայաստանի մասին չէ:
Մանրամասները՝ տեսանյութում: