Իսրայելի վրա ՀԱՄԱՍ շարժման հարձակումից չորս ամիս անց Գազայի հատվածում պատանդներից շատերը մահացել են։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը: «Մենք 31 ընտանիքի տեղեկացրել ենք, որ պատանդ վերցված նրանց հարազատներն այլևս ողջ չեն, և նրանց մահը հաստատվել է»,- ասել է Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին, հաղորդում է The Guardian-ը։
Խոսնակը հավելել է, որ ՑԱՀԱԼ-ը շարունակում է աշխատել բոլոր պատանդներին տուն վերադարձնելու համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Իսրայելը նախկինում ենթադրում էր, որ Գազայի հատվածում դեռևս ավելի քան 130 պատանդ է պահվում՝ ողջ թե մահացած:
Ըստ Times of Israel-ի՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման ժամանակ Գազայի հատվածում ընդհանուր առմամբ 253 մարդ է առևանգվել։ Անցյալ տարվա նոյեմբերին 105 պատանդ է ազատ արձակվել։ Իսրայելցի զինվորները նաև ազատել են 1 պատանդի և հայտնաբերել 8 դի։ Գազայի հատվածում ռազմական գործողության ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը սխալմամբ սպանել է 3 պատանդի։