Երևանի ավագանու՝ փետրվարի 7-ի արտահերթ նիստին Զարուհի Փոստանջյանին, Գևորգ Ստեփանյանին ավագանու մանդատից զրկելու նախագծերը չընդունվեցին, քանի որ քվեարկության մասնակցած ավագանու անդամներից 2-ը դեմ էին նրանց մանդատից զրկելու նախագծին, կողմ՝ 32-ը:
Հիշեցնենք, որ այսօր քննարկվում են ավագանու 5 անդամներին՝ Նարինե Հայրապետյանին, Սոնա Աղեկյանին, Գևորգ Ստեփանյանին, Զարուհի Փոստանջյանին, ինչպես նաև ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանին մանդատից զրկելու նախագծերը։ Նրանցից 3-ի լիազորությունները դադարեցնելու նախագծերն ընդունվել են: