Ստամբուլի Չաղլայան շրջանում դատարանի շենքի մոտ ահաբեկչության փորձի հետաքննության շրջանակում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել՝ հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Յիլմազ Թունչը։
«Ահաբեկչության փորձը քննելու համար վեց դատախազ է նշանակվել»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ հարձակման հետևանքով վիրավորվել են չորս քաղաքացի և երեք ոստիկան: Վիրավոր քաղաքացիներից մեկը մահացել է: Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալով՝ հարձակվողները «Հեղափոխական ժողովրդաազատագրական կուսակցություն-ճակատ» կազմակերպության անդամներ են։
Մանրամասները՝ տեսանյութում: