Ցանկացած կոնտակտ, որ կնպաստի խաղաղության գործընթացի ամրապնդմանը, ողջունում ենք: Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ նման կարծիք հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԺ նախագահների հնարավոր հանդիպման մասին լուրին:
«Գիտեմ՝ ինչի մասին է խոսքը, Միջխորհրդարանական միության շրջանակներում է:
Նաև որքանով տեղեկացված եմ, մենք այդպիսի խնդիր, մեծ հաշվով, չենք տեսնում: Ցանկացած կոնտակտ, որ կնպաստի խաղաղության գործընթացի ամրապնդմանը, եթե կնպաստի, մենք ակնհայտորեն չենք խորշում, այլ ողջունում ենք: Իսկ թե ինչ կլինի, կարծում եմ՝ մի փոքր պետք է սպասել»,- ասաց նա: