Այս ավագանու կազմը՝ իր բոլոր խնդիրներով հանդերձ, Երևանի վերջին տարիների բոլոր ավագանիների հետ համեմատած, ամենավճռական որոշումներն է կայացրել: 2023 թվականի վերջին մենք այնպիսի որոշումների ենք հանգել, որով Երևանի սեփական եկամուտները 64 տոկոսով ավելացրել ենք, և հնարավորություն ենք տվել Երևանի ավագանուն ծրագրերի համար բաշխել այդ հավելյալ գումարները: Այդ մասին Երևանի ավագանու՝ փետրվարի 7-ի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով ավագանու ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Գրիգոր Երիցյանի քննադատությանы, թե ՔՊ-ն ժողովրդավարության սկզբունքներից հետ է կանգնել, իսկ ավագանին չի գործում:
«Այս ծավալի փոփոխություն ձեր թիմակից և գործընկեր Հայկ Մարությանի՝ քաղաքապետ լինելու օրոք երբևէ չի եղել:
Դուք մի շատ վտանգավոր տեղ եք սկսել գնալ, և դա ես նկատել եմ վերջին ձեր հայտարարություններում և խոսքում, երբ բացահայտ սկսել եք սուտ խոսել. սա մանիպուլյացիա էլ չէ, դուք անցել եք ստի»,- ասաց քաղաքապետը՝ պատասխանելով Գրիգոր Երիցյանի հայտարարությանը, թե Տիգրան Ավինյանի ղեկավարման շրջանում տոնածառի լուսավորության վրա ավելի շատ գումար է ծախսվել, քան Հայկ Մարությանի՝ քաղաքապետ եղած ժամանակ: