Ձմեռային անվադողերով պարտադիր երթևեկելու ժամկետը կամրագրվի օրենսդրորեն: Նախաձեռնությունը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է: Ըստ դիտարկումների` ձմռանը, հատկապես՝ ձյան ժամանակ, վթարներն ավելանում են: Իհարկե, հստակ վիճակագրություն չկա, թե դեպքերի քանի տոկոսն է ոչ ձմեռային անվադողերով երթևեկելու պատճառով:
Մանրամասները` Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: