Ստամբուլում հարձակում է տեղի ունեցել Չաղլայան դատարանի դարպասների դիմաց գտնվող անցակետի վրա։
Հարձակվողները տղամարդ և կին են եղել: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նրանք կրակ են բացել անցակետի ուղղությամբ, տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հարձակվողները սպանվել են։ Վիրավորվել է 6 մարդ, այդ թվում՝ ոստիկանության 3 աշխատակից և 3 քաղաքացիական անձ։
Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Երլիքայայի տվյալով՝ հարձակվողները «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատ» կազմակերպության անդամներ են։