Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին պաշտոնանկ անելու իր մտադրությունը՝ հավելելով, որ դիտարկում է նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության հարցը։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմը մտել է փակուղի։ Իտալական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նա նշել է, որ պատճառը զենքի մատակարարումների ուշացումն է։
«Մենք կռվում ենք ահաբեկիչների հետ, որոնք ունեն աշխարհի ամենամեծ բանակներից մեկը։ Չկա բավարար զինամթերք, մեզ ժամանակակից տեխնիկա է պետք»,- հայտարարել է Զելենսկին։
Նրա խոսքով, սակայն, Ուկրաինայի ծովային օպերացիան տվել է դրական արդյունքներ.
«Ռուսաստանը կորցրել է շատ նավեր, և մեզ հաջողվել է հացահատիկային միջանցք ստեղծել Սև ծովում»,- նշել է Ուկրաինայի նախագահը և հավելել, որ ռուսական բանակը չի կարող լայնածավալ հարձակում սկսել և զգալի առաջխաղացում գրանցել։
Մանրամասները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: