Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի պաշտոնից:
Գևորգ Սուրենի Բաղդասարյանի կենսագրությունը
Ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 14-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:
2007 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2009 թ., նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2012 թ. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
Աշխատանքային գործունեություն
II-XII.2008 թ.– ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ
2008-2013 թթ. – ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական
III-X.2013 թ. – Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ
2013-2014 թթ. – Երևան քաղաքի դատախազության դատախազ
III-V.2014 թ.– ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ
2014-2015 թ. – ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի տեղակալ
2015-2016 թթ. – Երևան քաղաքի դատախազի տեղակալ
2016-2018 թթ. – ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ
2018-2020 թթ. – Երևան քաղաքի դատախազ
2020-2023 թթ. – ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ
I-II.2024 թ. – ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական
Դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում, Երևանի պետական և Հայաստանում ֆրանսիական համալսարաններում: Հեղինակ է մեկ մենագրության, համահեղինակ է մեկ գիտագործնական ձեռնարկի, հեղինակ և համահեղինակ է 28 գիտական հոդվածների։
Պարգևներ
ՀՀ Նախագահի 2017 թվականի հունիսի 29-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: