Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Մինչև փետրվարի 15-ը, ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (բուք է), փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ստեփանավանի ոլորանները փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը փակ է բեռնատարների համար։
Վայոց ձորի մարզում, Ստեփանավանի և Տիգրանաշենի ոլորաններում, Ամասիայի, Աշոցքի, Ախուրյանի, Քաջարանի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր» և Գորհայք-«Զանգեր» հատվածներում տեղում է ձյուն:
Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է:
«Զանգեր»-Շինուհայրի խաչմերուկ հատվածում բուք է:
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում գետնաբուք է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։