Փետրվարի 7-ին Ադրբեջանում տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրությունը: Թեկնածուներին հատկացված քարոզարշավի ժամանակը սպառվել է, այսօր Ադրբեջանում լռության օր է։ Ընտրություններին մասնակցում է յոթ թեկնածու, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևը:
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ընտրական գործընթացը դիտարկելու համար հավատարմագրվել է 790 միջազգային դիտորդ։
Ադրբեջանի իշխանություններն ամեն կերպ փորձում են ընտրությունը ներկայացնել որպես ժողովրդավարական, մրցակցային, ազատ և արդար: Իրականում, սակայն, ընդդիմությունը հայտարարել է ընտրությունը բոյկոտելու մասին՝ նշելով, որ դրա արդյունքն ակնհայտ է:
Բացի դրանից՝ նախագահի արտահերթ ընտրության համար միջազգային դիտորդներ ուղարկելու խնդրանքով Բաքուն չի դիմել ո՛չ Եվրախորհրդարանին, ոչ էլ ԵԽԽՎ-ին: