Շվեդիայի խորհրդարանի անդամ Էրիկ Հելսբորնը անդրադարձել է Ադրբեջանի բնական պաշարներից ստացված եկամուտներին:
«Ադրբեջանը բնական պաշարներով հարուստ երկիր է։ Նրանք ունեն ոսկու, արծաթի, նավթի և բնական գազի հարուստ պաշարներ։ Այնուամենայնիվ, միջին վիճակագրական բնակիչն ամսական վաստակում է ընդամենը 500 ԱՄՆ դոլար, իսկ որոշները՝ 200։ Հետաքրքիր է՝ ուր են գնում բոլոր փողերը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Հելսբորնը: