ԵԽԽՎ-ում Սերբիայի պատվիրակությունը «վճռական բողոք է ներկայացրել» Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու բանաձևի դեմ: Այդ մասին նշված է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսին ուղղված նամակում:
Սերբիայի պատվիրակությունը քվեարկությանը չի մասնակցել, քանի որ նախորդ տարվա դեկտեմբերին երկրում կայացած խորհրդարանի ընտրությունից հետո երկրի խորհրդարանի ձևավորման գործընթացը դեռ չէր ավարտվել:
Նամակում նշվում է, թե Ադրբեջանի վերաբերյալ այդ բանաձևն ընդունվել է «խիստ կասկածելի հիմքերով»:
«Դա հանգեցնում է Եվրոպայի խորհրդի հեռացմանը Հարավային Կովկասին վերաբերող հարցերից, այդ թվում՝ ուղղակիորեն կապված կազմակերպության մանդատի հետ, ինչը չի կարող համարվել նրա շահերին համապատասխանող իրավիճակ»,- ասված է նամակում:
Սերբիայի պատվիրակությունը կոչ է արել վերանայել ընդունված բանաձևը: