Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով Օլժաս Բեկտենովը նշանակվել է Հանրապետության վարչապետ: Վերջինիս թեկնածությունը նախագահին առաջարկել է իշխող «Ամանաթ» կուսակցությունը։
2023 թ. ապրիլի 23-ից նա զբաղեցնում էր Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Նախկին վարչապետ Ալիխան Սմայիլովի գլխավորած կառավարությունը հրաժարական էր ներկայացրել երեկ: