ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության անունից ցավակցում եմ Երևանում տեղի ունեցած պայթյունի և շինության փլուզման հետևանքով գրանցված ողբերգական կորստի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում եմ մաղթում վնասվածք ստացածներին: Ինչպես նշված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում, այդ մասին ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:
Փլատակներից դուրս էր բերվել երկու քաղաքացի՝ մեկ կին և մեկ տղամարդ, որոնք հոսպիտալացվել էին: Իսկ ավելի ուշ երկու դի էր դուրս բերվել փլատակներից: Հայտնի է նրանց ինքնությունը: