Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է Վոլոդիմիր Զելենսկու ներկայացրած օրինագծերը՝ երկրում ռազմական դրությունը և համընդհանուր զորահավաքը ևս 90 օրով՝ մինչև մայիսի 13-ը երկարաձգելու մասին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։
Նա տեղեկացրել է, որ ռազմական դրության մասին օրինագծին կողմ է քվեարկել 335 պատգամավոր։