Փետրվարի 6-ին Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում կայացել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևի հետ։ Այդ մասին ասված է Ղազախստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում:
«Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության առկա վիճակին ու զարգացման հեռանկարին առնչվող արդի հարցերն, ինչպես նաև համատեղ երկկողմ միջոցառումների նախապատրաստության ընթացքը։ Դիտարկվել են միջպետական փոխգործակցության իրավապայմանագրային հենքի կատարելագործմանն ու ընդլայնմանը միտված հարցեր։ Անդրադարձ է կատարվել բազմակողմ կառույցներում գործընկերության առաջմղման թեմատիկային»,- նշված է գրառման մեջ։