Ղազախստանը մտադիր է երկու տարվա ընթացքում Տրանսկասպյան երթուղով նավթի մատակարարումների ծավալը հասցնել 3 մլն տոննայի:
Ղազախստանի կառավարության մամուլի ծառայության տվյալով՝ 2023 թվականին այդ երթուղով տեղափոխվել է 1 մլն տոննա նավթ, 2024 թվականին նախատեսվում է տեղափոխել մինչև 1,5 մլն տոննա:
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը 2022 թվականին հանձնարարել է ավելացնել Տրանսկասպյան միջանցքով նավթի տեղափոխման ծավալը։ Համաձայն այդ հանձնարարականի՝ «ԿազՄունայԳազը» և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) համաձայնագիր են կնքել, որով նախատեսվում է Թենգիզի հանքավայրից տարեկան 1,5 մլն տոննա հումք ուղարկել Բաքու՝ այն փոխադրելու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով: