Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը ժամանել է Կիև։
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտնել է, որ Բորելի հետ Ուկրաինայի մայրաքաղաք են եկել Ռիգայի քաղաքապետ Մարտինշ Ստակիսը և նրա տեղակալ Լինդա Օզոլան:
Ավելի վաղ Բորելը այցելել էր Լեհաստան, հայտնել, որ Կիև նախատեսվող այցի ընթացքում Ուկրաինայի ղեկավարության հետ քննարկելու է Եվրամիության պարտավորությունները երկրի անվտանգության ապահովման հարցում:
Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտնել էր, որ Ռուսաստանի դեմ պատրաստվող պատժամիջոցների 13-րդ փաթեթի շրջանակում սահմանափակող միջոցներ կկիրառվեն տարբեր երկրներում գործող ընկերությունների նկատմամբ, որոնք մասնակցում են Մոսկվայի դեմ պատժամիջոցների շրջանցմանը: