Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը Թել Ավիվ ժամանելուն պես հայտարարել է, որ Արգենտինան Իսրայելում իր դեսպանությունը կտեղափոխի Երուսաղեմ:
Օդանավակայանում Միլեյին դիմավորել է Իսրայելի ԱԳՆ ղեկավար Իսրայել Կացը՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար:
Դեսպանության տեղափոխման մասին հայտարարությունը ողջունել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Նրա խոսքով՝ այդ հարցը քննարկել է Արգենտինայի նախագահի ընտրվելուց հետո և դրական արձագանք ստացել:
Իսրայելի վարչապետը Խավիեր Միլեյին կընդունի վաղը՝ փետրվարի 7-ին: