Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա ամրոցը թվագրվում է 10-13-րդ դարեր: Միջնադարյան կառույցը առաջին փուլով ներառվել է Եվրոպայի ամենավտանգված 11 հուշարձանների ցանկում. երկրորդ փուլ անցնելու դեպքում ամրոցի վերականգնման համար միջոցներ կհատկացնի «Եվրոպա Նոստրա» կազմակերպությունը: Պետական ծրագրով նույնպես նախատեսված է արգելոցի վերականգնում: Հնգամյա ծրագրով կնորոգվեն նաև դեպի բերդ տանող ճանապարհն ու ենթակառուցվածքները՝ դառնալով զբոսաշրջության ակտիվ ուղղություն:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: