Ճանապարհը սպասարկող կազմակերպության աշխատանքի շնորհիվ բացվել է Մ-4-ի՝ Դիլիջանի թունելի մոտ ձնահյուսքի հետևանքով փակված ճանապարհը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից:
Հիշեցնենք, որ 2 մ բարձրությամբ և 25 մ երկարությամբ ձնահյուսքի պատճառով երկկողմանի փակվել էր ճանապարհի երթևեկությունը։