ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Եգիպտոս: Դա Բլինքենի մերձավորարևելյան շրջագայության երկրորդ կանգառն է:
Պետքարտուղարն օդանավակայանից ուղիղ ճանապարհվել է նախագահական պալատ, որտեղ էլ հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ:
Բլինքենի այցի նպատակը Գազայի հատվածում երեքամսյա զինադադարի հաստատումն է, պաղեստինցի կալանավորների և պատանդների փոխանակումը և Գազայի հատված օգնության թույլատրումը:
«Գնդակը հիմա ՀԱՄԱՍ-ի դաշտում է»,- ասել է Էնթոնի Բլինքենը:
Նախորդ օրը Բլինքենը Էր Ռիադում հանդիպել էր թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ:
Պետքարտուղարն իր շրջագայության ընթացքում նախատեսում է այցելել Կատար, Իսրայել և Հորդանան գետի Արևմտյան ափ:
Հեղինակ՝ Գոհար Սահակյան