ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռոբերտ Խաչատրյանը նշանակվել է նախագահի խորհրդական:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը.
Ռոբերտ Խաչատրյանին նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական»,- ասված է հրամանագրում:
Հիշեցնենք՝ 2023-ի դեկտեմբերին նախագահի հրամանագրով Ռոբերտ Խաչատրյանն ազատվել էր ԲՏԱ նախարարի պաշտոնից: