Մենք մեր մասով հնարավորինս օպերատիվ արձանագանքել ենք իրավիճակին. երկու քաղաքացու հնարավոր է եղել փրկել. նրանք այս պահի դրությամբ հիվանդանոցում են: Այդ մասին լրագրողներին ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի հետ կապված հարցին:
«Երկու քաղաքացիները մահացած են հայտնաբերվել. այս մասով, բնականաբար, կան համապատասխան ընթացակարգեր՝ ՔԿ-ի կողմից նախաձեռնված. արդեն գործընկերները, կարծում եմ՝ պատեհ պահին հանդես կգան հայտարարությամբ»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է պայթյունի հետ կապված վարկածներին, ապա Արփինե Սարգսյանն ասաց. «Վարկածներ կան տարբեր, բայց եկեք ես չմտնեմ այդ դաշտ, որովհետև ՔԿ-ն արժանահավատ վարկած եթե ունենա, կկիսվի ձեզ հետ»: