Երևան քաղաքում`
Փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում
Փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան, 3-7 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 6-ին՝ 30-35 մ/վ, 7-ին՝ 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-10-ին աստիճանաբար կբարձրանա 12-14 աստիճանով։