Այո, այնտեղ կան կետեր, որտեղ փոփոխություններ պետք է իրականացվեն. կգա ժամանակը, ավելի մանրամասն մենք կխոսենք, որովհետև անկեղծորեն ասում եմ՝ նման քննարկում մենք, որպես խմբակցություն, մանրամասնորեն չենք ունեցել: Այդ մասին լրագրողներին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով Սահմանադրության փոփոխության հարցին:
«Բայց այն թեզը, որ հայտնի շրջանակներ պտտում են, որ դա Ալիևն է թելադրում մեզ, դրա համար ենք մենք դա անելու, ես ասում եմ որպես իշխող խմբակցության ներկայացուցիչ. դա առաջին հերթին պետք է մեզ, և Ալիևի ասածը բացարձակ կապ չունի: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման բան չկա և չի կարող լինել»,- նշեց Էմմա Պալյանը: