Չնայած Վաշինգտոնի հակազդեցությանը՝ Տեխասը խստացնելու է հսկողությունը Մեքսիկայի հետ սահմանին Ռիո Գրանդե գետի մոտ գտնվող տարածքներ «միգրանտների ներխուժման» պատճառով: Այս մասին հայտարարել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը, հաղորդում է The New York Times-ը։
«Տեխասի ազգային գվարդիան գործողություններ է իրականացնում՝ սահմաններին պետական վերահսկողությունն ուժեղացնելու և Միացյալ Նահանգներ միգրանտների անօրինական մուտքը կանխելու համար»,- ասել է նահանգապետը մամուլի ասուլիսի ժամանակ։
Էբոթը նշել է նաև, որ Տեխասը դրանով իսկ կատարում է ԱՄՆ Սահմանադրությամբ նախատեսված իր պարտականությունները և, հետևաբար, ստանձնել է «ներգաղթի մասին օրենքների կիրառումն ապահովելու աշխատանքը»:
Տեխասում ԱՄՆ-Մեքսիկա սահմանին իրավիճակը սրվել է հունվարի երկրորդ կեսին, երբ նահանգի իշխանությունները հրաժարվել են կատարել դաշնային իշխանությունների պահանջը՝ հեռացնել արգելապատնեշներն ու փշալարերը։ Գրեթե բոլոր հանրապետական նահանգապետներն աջակցություն են հայտնել Տեխասին։
Ավելի վաղ 26 հանրապետական նահանգի գլխավոր դատախազները դիմել էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասին՝ պահանջելով Տեխասին իրավունք տալ ինքնուրույն պաշտպանելու Մեքսիկայի հետ սահմանի իր հատվածը։