Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել Վրաստանի տարածքով Օդեսայից Վորոնեժ պայթուցիկ նյութերի տեղափոխման փորձի կանխման մասին: Գերատեսչությունը չի բացառում, որ պայթուցիկ նյութերի տեղափոխման կազմակերպիչները ծրագրում էին ահաբեկչություններ իրականացնել նաև Վրաստանում։ Ռուսաստան պայթուցիկ նյութեր տեղափոխելու գործում ներգրավված են եղել Վրաստանի 7, Ուկրաինայի 3 և Հայաստանի 2 քաղաքացիներ:
Հաղորդագրության համաձայն՝ պայթուցիկ նյութերը Վրաստան են տեղափոխվել Ուկրաինայից՝ Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով, իսկ Վրաստան են հասել հունվարի 19-ին:
Ըստ Վրաստանի պետանվտանգության ծառայության՝ պայթուցիկ նյութերի տեղափոխման հետևում կանգնած է Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Շարաշիձեն, որը 2020 թ․«Ժողովրդի ծառա» կուսակցության կողմից առաջադրվել էր որպես Օդեսայի Ռադայի պատգամավորի թեկնածու։
Միջազգային այլ իրադարձությունները՝ տեսանյութում: