Փետրվարի 5-ին՝ ժամը 10։23-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շահումյան փողոցում գտնվող խանութներից մեկում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան:
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հագուստի խանութի առաջին հարկում գտնվող էլեկտրական վահանակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:39-ին, մարվել՝ 10:48-ին: Այրվել են էլեկտրական վահանակը և գույքը՝ մասամբ (մոտ 10 քմ):