Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել են թեքահարթակներ կառուցելու նոր պահանջները:
2024 թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել շուրջ 400 թեքահարթակ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ այս տարի տեխնիկական առաջադրանքներում որոշակի փոփոխություններ են կատարվել. սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի տարբեր խմբերի գործածության համար: