Սահմանված ժամանակացույցի համաձայն՝ ուղևորը 15 րոպեից ավելի կանգառում չպետք է սպասի: Սակայն Երևանում մարդիկ երբեմն ստիպված են լինում երթուղայինի սպասել շուրջ 1 ժամ: Երևանի ավտոբուս ընկերության տնօրենը սա պատճառաբանում է «Հագեր» և «Գազել սիթի» ավտոբուսների հաճախակի խափանմամբ. երբեմն գիծ են դուրս գալիս նախատեսվածից 50 տոկոսով պակաս մեքենաներ: Ինչու են դրանք հաճախ խափանվում, ինչու է երկար տևում վերանորոգելը՝ Աննա Զախարյանն է պարզել: