Աշոցքում օրերս անցկացվել է Հայաստանի դահուկավազքի 2024 թվականի առաջնությունը, որի արդյունքներով կանանց ու տղամարդկանց պայքարում չեմպիոններ են հռչակվել Կատյա Գալստյանն ու Միքայել Միքայելյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Կանանց 5 կմ ազատ ոճում Կատյա Գալստյանը ոսկե մեդալներ է նվաճել ազատ և դասական ոճերում և արագավազքում:
Տղամարդկանց 10 կմ ազատ ոճում մրցանակային տեղեր են զբաղեցրել Աշոցքի ներկայացուցիչները: Միքայել Միքայելյանը նվաճել է ոսկե, Սպարտակ Ոսկանյանը` արծաթե, իսկ Թադևոս Պողոսյանը` բրոնզ մեդալները:
Լավագույն եռյակի դասավորությունը նույնն է նաև տղամարդկանց 10 կմ դասական ոճում և արագավազքում:
Հայաստանի առաջնությանն, ընդհանուր առմամբ, 34 մարզիկ-մարզուհի է մասնակցել: