Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետևանքով կա երկու զոհ, երկու տուժած:
«Ցավով տեղեկացա այսօր մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած ողբերգակական դեպքի մասին, որը նաև, ինչպես պարզ դարձավ, մարդկային կյանքեր է խլել:
Հուսով եմ, որ հետաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:
Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհվածների հարազատներին և միաժամանակ շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։
Վստահեցնում եմ, որ համայնքն իր լիազորությունների շրջանակում լինելու է այս ընտանիքների կողքին»,- գրել է Տիգրան Ավինյանը:
Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին՝ ժամը 11:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն:
Փլատակներից դուրս էր բերվել երկու քաղաքացի՝ մեկ կին և մեկ տղամարդ, որոնք հոսպիտալացվել են: Իսկ ավելի ուշ երկու դի է դուրս բերվել փլատակներից: Հայտնի է նրանց ինքնությունը: