Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող բոլոր հայերին, այդ թվում՝ ԼՂ նախկին նախագահներին: «Լուրերին» հայտնել է կոմիտեի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին՝ նշելով, որ տեսակցությունների առանցքում նրանց պահման պայմանների, առողջական վիճակի, նրանց հանդեպ վերաբերմունքի հարցերն են եղել։