Բաքվում Չեխիայի դեսպանատունը ադրբեջանական լրատվամիջոցներին հաստատել է փետրվարի 3-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին Չեխիայի քաղաքացու ձերբակալման մասին լուրերը։ Նախօրեին ադրբեջանական կողմը հայտնել էր Չեխիայի քաղաքացու ձերբակալման մասին, որն իբր փորձել է Հայաստանի տարածքից մուտք գործել Ադրբեջան: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ընթանում է հետաքննություն:
Ձերբակալված քաղաքացին որևէ առնչություն չունի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության հետ:
Մանրամասները՝ ռեպորտաժում: