Հունվարի 27-ին Նորապատ գյուղում Արմավիրի ոստիկանները ստուգել են հաճարենու կոճղերով բարձված բեռնատար: Վարորդը փաստաթղթեր է ներկայացրել միայն 4 խորանարդ մետր փայտանյութի համար, մինչդեռ բեռնատարում եղել է 5 խորանարդ մետր փայտանյութ:
Բեռնատարը տեղափոխվել է Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք: