Բացահայտվել է Հայաստանում կիբեռհանցագործությամբ զբաղվող անդրազգային կազմակերպություն:
Հանցավոր խումբը, որի պարագլուխները եղել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ հայեր, իր զոհերին փնտրել է մեր երկրի սահմաներից դուրս:
2022-ի մարտից գործունեությունը սկսած այս կառույցն ունեցել է աշխատանքի ընդունելու հատուկ համակարգ և խրախուսման հետաքրքիր մոտեցում. ով գործընթացում կներգրավեր ավելի շատ խաբված քաղաքացիներ, կստանար ավելի մեծ գումար:
Նրանց թիրախում հայտնվել են տարբեր երկրների քաղաքացիներ՝ Դանիայից մինչև Թաիլանդ: Այս խաբեության համակարգը, թեև Հայաստանի վրա չի աշխատել, բայց քիչ չեն նույն կերպ աշխատող ու մեր քաղաքացիներին այլ երկրներից թիրախավորող կազմակերպությունները:
Զոհերի շրջանակը փոքր չէ, հասցված վնասը՝ նույնպես:
Տուժածներից մեկը «Լուրերի» նկարահանող խմբին պատմել է, որ 27 հազար դոլար է փոխանցել խաբեբաներին:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: