Հայաստանի 4 համայնքում այս տարի փորձարկվում է մասնակցային բյուջետավորման համակարգը:
Այն մասնակցային ժողովրդավարության գործիք է, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս գործակցել տեղական կառավարման մարմինների հետ, մասնակցել բյուջեի բաշխմանը, առաջարկել ծրագրեր, որոնք ըստ իրենց՝ անմիջական ազդեցություն կարող են ունենալ իրենց կյանքի որակի վրա:
2024 թվականի պետական բյուջեով մասնակցային բյուջետավորման գործընթացների խթանման համար համայնքներին տրամադրվող սուբվենցիաների շրջանակում նախատեսվել է 500 մլն դրամ:
Թենիսի կորտից մինչև արհեստական լճակ. Աբովյան համայնքում արդեն իսկ կայացել է քննարկումը, որտեղ քաղաքացիներն առաջարկել են համայնքի զարգացման իրենց տեսլականը:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: