Այս շաբաթ Ալմաթիում կայացավ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը:
Սա Հայաստանի 2024 թվականի նախագահությամբ առաջին նիստն էր: Օրակարգը մեծ էր. միության երկրների համար ընդհանուր էներգետիկ շուկա ձևավորելու և զարգացնելու հեռանկարից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ու ենթակառուցվածքների զարգացում:
ԵԱՏՄ-ն ոչ միայն ներքին կանոնակարգերը բարելավելու, այլև նոր գործընկերներ ներգրավելու ուղղությամբ է աշխատում:
2023-ի դեկտեմբերին ԵԱՏՄ երկրները մեր հարևան Իրանի հետ ստորագրեցին ազատ առևտրի համաձայնագիր: Կառույցում ներգրավված 5 երկրներից Հայաստանը միակն է, որ Իրանի հետ ցամաքային սահման ունի. թե ինչ կտա այս համաձայնագիրը բոլոր կողմերին, ճշտել է Նորայր Շողիկյանը: