Զենքի շրջանառության կարգավորման մասին օրենքի քննարկումները չեն դադարում անգամ դրա ընդունումից հետո: Հատկանշական է, որ օրենքի հետ կապված մտահոգություններ ունի անգամ այս պահին մեր երկրում զենքի գործնական քննություն ընդունող միակ կառույցը՝ «Ազատազեն» հասարակական կազմակերպությունը: Պնդում են, որ քննական հարցերը չափազանց պարզ են, դժգոհ են նաև օրենքով սահմանված քննության համար վճարվող գումարից` 3000 դրամով իրենց ծախսերը չեն կարող փակել:
Օրենքի հեղինակն ասում է՝ որ եթե գործնական կիրառման մեջ թերություններ ի հայտ գան, բաց են դրանք քննարկելու և նոր փոփոխություններ նախաձեռնելու համար:
Հեղինակ՝ Անի Օհանյան