Հայաստանի և Վրաստանի վարչապետները հունվարի 26-ին տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրեցին «Ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը: Երկու հարևան երկրների հարաբերությունները նոր՝ ռազմավարական հարթություն բարձրացնող այս փաստաթուղթը, ըստ փորձագետների, վերջին տարիներին ձևավորված երկկողմ սերտ հարաբերությունների տրամաբանական շարունակությունն է: Բաքուն պաշտոնապես դեռ չի արձագանքել այս իրողությանը, բայց քաղաքագետները չեն բացառում, որ դիվանագիտական խողովակներով դժգոհությունը փոխանցած լինի, հատկապես որ Ադրբեջանի փորձագիտական տիրույթում դժգոհությունն ակնհայտ է:
Տնտեսական հարաբերությունների սերտացումից, մինչև քաղաքական ավելի լայն օրակարգի ձևավորում. ինչ սպասել Հայ-վրացական ռազմավարական գործընկերությունից. Իրինա Մկրտչյանն է ներկայացնում: