Փետրվարի 4-7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, փետրվարի 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վ արագությամբ։
Ինչպես հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք: