Փետրվարի 4-ին՝ ժամը 18։00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
«Բքի և ցածր տեսանելիության պատճառով Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ ճանապարհահատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայրից մինչև Տաթև ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ: