Աշխատելու կամ սովորելու համար Հայաստան հասած ավելի քան 15 հազար օտարերկրացիներ չեն ունեցել վավեր փաստաթղթեր, կացության կարգավիճակ. այս վիճակագրությունում առջատարը Հնդկաստանի քաղաքացիներն են: Նախորդ տարի հայտնաբերվել են նաև անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքեր, կան հարուցված գործեր: Ապօրինի միգրացիան, թրաֆիքինգը կանխելու համար թվայնացված է կացության կարգավիճակի տրամադրումը:
Մանրամասները` Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: