Հելսինկին չի բացելու Ռուսաստանի հետ սահմանի անցակետերը՝ հայտարարել է երկրի կառավարության ղեկավարը:
Պետերի Օրպոյի խոսքով՝ Ֆինլանդիան այդպիսով պայքարում է անօրինական միգրացիայի դեմ: Նա հավելել է, որ հազարավոր մարդիկ ցանկանում են հատել Ֆինլանդիայի սահմանը Ռուսաստանի տարածքից:
Ավելի վաղ Ֆինլանդիայի նախարարների կաբինետը որոշում էր կայացրել փակել ռուս-ֆիննական սահմանի անցակետերը՝ նախնական մինչև փետրվարի 11-ը։ Ակնկալվում է, որ փետրվարի 8-ին կառավարության նիստ կանցկացվի, որի օրակարգում կլինի նաև սահմանային հարցը: