Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանին և նրա կնոջը՝ Բուշրա Խանին, դատարանը դատապարտել է ևս 7 տարվա ազատազրկման և տուգանել՝ եզրակացնելով, որ 2018 թվականին նրանց ամուսնությունը խախտել է օրենքը՝ փոխանցում է Reuters-ը:
Ավելի վաղ 71-ամյա Իմրան Խանին արտաքին գործերի նախկին նախարար Շահ Մեհմուդ Քուրեշիին պետական գաղտնիքի հրապարակման հետ կապված գործով դատապարտել են 10 տարվա ազատազրկման: Խանը և նրա կինը դատապարտվել են ևս 14 տարվա ազատազրկման՝ պետական նվերներն ապօրինի վաճառելու համար:
Խանը Պակիստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2018-2022 թվականներին: Նա աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին 2020 թ. Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ժամանակ: