Բաղդադում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին հրավիրել են Իրաքի արտաքին գործերի նախարարություն, նրան բողոքի նոտա հանձնել հանրապետության տարածքում հարվածներ հասցնելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում են լրատվամիջոցները՝ վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը:
«Ի նշան իրաքցի զինվորականների և քաղաքացիական օբյեկտների դեմ ուղղված ամերիկյան ագրեսիայի դեմ բողոքի՝ արտաքին գործերի նախարարությունը կանչել է Բաղդադում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Բերգերին, որը դեսպանի բացակայության դեպքում կատարում է նրա պարտականությունները»,- ասված է հայտարարության մեջ: